Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում...

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ «Արմենպրես»-ին  այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու  մեջ:

Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի:  Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը