Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակումների արդյ...

Այսօր Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակումների արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, կա 10 զոհ, հիմնականում՝ ԱԻՆ ծառայողներ։ Այդ մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցն Արցախից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին ու հատկապես՝ ԱԻՆ շենքին։ Նշենք, որ տվյալ դեպքում ԱԻՆ-ը համարվում է մարդասիրական ծառայություն իրականացնող ծառայություն։

Հարվածը եղել է ընդմիջման ժամին, երբ ծառայողները փորձում էին հանգստանալ ու սնվել: