Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բե...

Դամասկոսը պահանջում է, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը Սիրիայի հյուսիսային նահանգներից։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։

Նախարարը հավելել է, որ միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերը՝ երկրի հյուսիսում բռնազավթված տարածքների ազատագրման հարցում։

Ըստ Սիրիայի արտաքին գերատեսչության՝ Իդլիբում ստեղծված լարվածության գլխավոր պատճառը թուրքական բռնազավթումն է և այն աջակցությունը, որ Անկարան ցուցաբերում է տեղի ահաբեկչական խմբավորումներին։

Գործակալությունն իր Telegram-ալիքում հաղորդում է, որ Սիրիայի արտգործնախարարը նաև ցանկություն է հայտնել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։