Շվեդական խոշոր ընկերությունը մտնում է հայկակա...
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Իմ համար, որպես բիզնեսից եկած մարդ, շատ կարևոր է իրագործել այն ամենն, ինչն խոսվում է և ստանալ արդյունքները։
Մոտ ամիսուկես առաջ հայտնեցի, որ փորձում ենք լուծել շվեդական մի խոշոր, 25 մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ Խնդիրները լուծվեցին և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։ Նման խոշոր ընկերություններն Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։
 
Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝
EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։
Մենք ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու։
Հետևեք մեր նորություններին։