Շուշիի ընկնելու հարցում Գագիկ Ծառուկյանին մեղ...

Հասարակական գործիչ Լիաննա Մանուկյանը իր ֆեսյբուքյան էջում գրում է․

Լավ, մարդ ինչքան տկարամիտ պիտի լինի, որ չհասկանա իրականությունը ու հարց չտա «բա պետությունդ ու՞ր էր»։
Այսինքն մի ամբողջ Շուշին թողել էին միայն կամավորական ջոկատների պաշտպանության հույսի՞ն։
ՊՆ-ն ու՞ր էր, ժամկետայիններն ու պայմանագրայիններն ու՞ր էին։
Ադրբեջանական մամուլում պտտվող ինչ որ կասկածելի գրառում (որը գրեթե վստահ եմ ՀՀ իշխանության կողմից թշնամու դաշտ նետած նյութ է), իշխանական ֆեյքերն ամբողջ էնտուզիազմով տարածում են թե բա տեսեք ՀՀ նախկին իշխանությունների, Ծառուկյանի, Վանեցյանի մեղավորությամբ է հանձնվել Արցախը ու հատկապես Շուշին։
Այսինքն Ադրբեջանը առաջ է տանում այն թեզը, որը ՀՀ իշխանությունն է առաջ տանում մեզ մոտ՝ իշխանությունը պահելու համար։
Պարզ է որ Ադրբեջանի համար նիկոլի իշխանության մնալը ձեռնտու է ու դրա համար նման քայլերի պիտի գնան, որպեսզի ամեն կերպ օգնեն պահել իշխանությունը, քանի որ գերագույն գլխավոր ալկաշի վզակոթին ալիեւը ոնց ճտացնումա տենց էլ անումա սա, ու ալիեւը լավ գիտի հանկարծ սա գնաց իրա սեւ օրերը սկսվելու են։
Հարգելի բիոզանգված, ցանկանում եմ հիշեցնել, որ պատերազմի սկսվելուց դեռ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանը խոսեց սպասվող պատերազմի մասին, քանի որ ամիսներ շարունակ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ էին իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով, իսկ իշխանությունը էշի ականջում քնած էր եւ բանակցությունների ժամանակ թեյ ու սուրճ էր խմում։
Պատերազմի սկսվելուց 2 օր առաջ դիտմամբ (կեղծ սարքած գործերի արդյունքում) կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին ու ծիծաղելի պատճառաբանություններով ամբողջ ընթացքում մերժում էին ներկայացրած միջնորդությունները։
Այս ամենը ակնհայտ էր, որ արվում է միայն այն բանի համար, որ հանկարծ Ծառուկյանը իր բնավորության համաձայն ինչ որ կերպ չկարողանա կանգնել երկրի ու զինվորի թիկունքին, թե իր միջազգային կապերով եւ թե հումանիտար աջակցությամբ։
Ի տարբերություն հողատու նիկոլի, Գագիկ Ծառուկյանի թիմում ՀԱՏԿԱՊԵՍ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ չկան մարդիկ, ովքեր ունեն թուրք ու ադրբեջանցի ընկերներ, գործընկերներ։
Մարդիկ, ովքեր երկրի ներքաղաքական իրավիճակի մասին մանրակրկիտ ինֆոներ են փոխանցում թշնամուն (ունեմ փաստեր Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի վերաբերյալ)։
Ու դուք էլ մի մոռացեք Իմ Քայլը խմբակցության պատգամավոր՝ նախկին, ներկա եւ այժմ հավիտյանս հավիտենից փնթի կապույտ մազերով, Թագուհի Ղազարյանի կազմակերպած «իսկ դու ինչ ես ծխել Արցախի համար» ակցիան, որով փորձ էին անում հողին հավասարեցնել ու նվաստացնել այն Արզախը որը նիկոլը ծախեց։
Շուշիի հանձնումը բոլորը գրպանը գցելուց առաջ ու հետո մոռանում եք խոսել արդեն ՀՀ տարածքում՝ Որոտանի, Շուռնուխի ու էլի գյուղերի հանձնմամ մասին, որը անգամ գլխավոր գիժն ասաց որ հանձնում է ԻՆՉ ՈՐ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։
Սրա մասին ի՞նչ կասեք։
Ուշքի եկեք։
Հ.Գ. Իսկ քեզ մի բան կասեմ հողատու դավաճան՝ շարունակիր ցնցումների մեջ ընկնել Ծառուկյանի անունը լսելուց։
Դա ինձ դուր է գալիս...
Գազազի’ր