Շնորհակալ ենք Արցախի թեմին և թեմակալ առաջնորդ...
Շնորհակալ ենք Վեհափառ Տեր,
շնորհակալ ենք այս դժվարին ու ծանր օրերին Արցախի ու արցախցու կողքին լինելու Ձեր հաստատակմության համար,
շնորհակալ ենք Արցախ կատարած Ձեր հայրապետական այցի, հայոց բանակի և զինվորի հետ ունեցած Ձեր անկեղծ ու ջերմ հանդիպման համար:
Դուք Ձեր պատգամում Արցախի յուրաքանչյուր զավակի հռչակեցիք հայրենյաց մարտիկ, ով Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը:
Մեր հերթական հանդիպման ժամանակ Դուք՝ Ձեր հայրապետական օրհնությունը բերեցիք իմ և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան խնդրանքին՝ հովանավորելու առաջիկայում Ստեփանակերտում բացվող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզը:
Այս մանկապարտեզի հադրութեցի 125 սաները և ուսուցչական կազմը նույնպես շնորհակալ են Ձերդ Նորին Սրբության հովանու ու օրհնությամբ իրենց ուսումնը շարունակելու հնարավորության համար:
Շնորհակալ ենք Արցախի թեմին և թեմակալ առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, իր անձնվեր ծառայության, Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար:
Գրում է Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում