Շարքային քաղաքացու կոչը իշխանությանն ու ընդդի...

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Հարգելի իշխանություն և ընդդիմություն,
Որպես շարքային քաղաքացի պահանջում եմ պատերազմական այս ժամանակահատվածում պահպանել ներքին համերաշխությունը:
Բնական է, որ կունենանք թերություններ, ձախողումներ, բայց դա ոչինչ է մեր ապրելու իրավունքի համար պայքարի և մեր սերունդների առջև պատասխանատվություն դրսևորելու դիմաց:
Մեր միասնականությունը և քրիստոնեական արժեքներով գործելը ՄԵՐ ՈՒԺՆ Է:

Մեր զինվորը չպետք է անի այն վայրագությունը, ինչն անում է ադրբեջանցին կամ վարձկան ահաբեկիչը: Այո մենք չենք հարվածելու Ադրբեջանի որևէ մշակութային կոթողի, ինչպես ինքն է անում: Սրա մեջ է մեր ՈՒԺԸ:
Յուրաքանչյուրս ըստ մեր մասնագիտության և կարողության պետք է կենտրոնանանք միայն արտաքին թշնամու (թշնամիների) վրա: Հաղթական ավարտից հետո ժամանակ կունենանք մեր սխալները վերլուծելու և հետևություններ անելու համար:
Հ.Գ. Հիշենք Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեի իշխանության (1992—1993) անփառունակ ավարտը: Վերլուծաբաններն ադրբեջանական կողմի պարտությունը կապում են նաև իշխանության ճգնաժամի հետ, որից հայկական կողմը օգտվել է: Չկրկնենք մեր հակառակորդի սխալները:
Աստված պահապան մեր ռազմիկներին:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: