Ռուսաստանը ակնարկել է, որ կհարվածի Թուրքիային...

Ադրբեջանի բանակի կողմից իրականացված սադրիչ գործողությունից հետո, երբ ՀՀ Տավուշի մարզի սահմանային հատվածում իրավիճակը լարվեց, մեկ անգամ ևս ի ցույց դրվեց Թուրքիայի Հանրապետության Հայաստանի Հանրապետության համար վտանագավոր դերը տարածաշրջանում։

Այս օրերին Թուրքիան ակնհայտ հակահայկական դիրքավորում է բռնել,։ Սա իհարկե նորություն չէ և սպասելի էր, բայց վերջին տարիների համար առաջին անգամ էր, որ ԱԳ նախարարի բերանով ակնարկվեց, որ իրենք ևս կարող են մասնակից դառնալ ռազմական գործողություններին։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Չավուշօղլուն նախ իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին, ապա հրապարակել  Թուրքիայի և Ադրբեջանի հիմները՝ կից գրառում անելով. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը՝ հանուն Ադրբեջանի»:

Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը ևս մեկ անգամ հանարավորություն տվեց գիտակցելու ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի դերը։ 

Նշված հայտարարությունից ժամեր անց ռուսական «Սպուտնիկ» գործակալության կայքում հայտնվեց Գյումրու ռուսական ռազմաբազայի ռազմական ուղաթիռների հերթապահության տեսանյութ։ 

Ուղղաթիռների թռիչքի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր․«ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները ՀՀ ԶՈւ–ի հետ ունեն համապատասխանաբար փոխգործակցության պլաններ, ծրագրեր, դրանց համաձայն` իրականացնում են գործողություններ, և դրանում արտառոց որևէ բան չկա»:

Ըստ էության Թուրքիայի հակահայ հայտարարություններից և ռազմական գործողություններին մասնակից դառնալու հնարավորության  մասին ակնարկելուց հետո, ռուսական ռազմաբազայի ուղղաթիռների օդ բարձրանալը եղել է ՌԴ ազադկը այդ երկրին։ Ռուսաստանը ոչ հրապարակային հասկացրել է Թուրքիային, որ եթե այդ երկիրը փորձի միջամտել և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնի, ապա իրենք ելնելով դաշնակցային պայամանագրի պարտավորություններցի պատասխան հարված են հասցնելու։