Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկե...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ իրավիճակը: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: 

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: