Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննար...

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրած համատեղ հայտարարությունը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հունվարի 15-ին կայացել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ համատեղ հայտարարության իրականացման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: