Ռուսական սուզանավերին հետեւելը ԱՄՆ համար ավել...

Ռուսական սուզանավերը կարող են ապագայում հրթիռակոծել ԱՄՆ տարածքը, քանի որ դրանց հետեւելը Միացյալ Նահանգների համար դառնում է ավելի ու ավելի դժվար։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գեներալ Գլեն Վայ Հյորքը, հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի կոմիտեում։ «Ռուսաստանը զարգացնում է իր ստրատեգիական ուժերը, եւ ունի այնպիսի սուզանավեր, որոնց հետեւելը ԱՄՆ համար չափազանց դժվար է դարձել եւ որոնք կարող են հրթիռակոծել ԱՄՆ տարածքը»,- հայտարարել է նա։ Ամերիկացի գեներալը նաեւ ասել է, որ ամենամոտ ապագայում նույն բանը կարելի կլինի ասել նաեւ Չինաստանի մասին։ Վան Հյորքը նկատել է, որ Ռուսաստանը զարգացնելու է իր թեւավոր հրթիռների զինանոցը, ինչը լուրջ սպառնալիք է ԱՄՆ համար։