Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են...

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ Խնածախ և Պտրեցիկ, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահներն այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսաստանի բնակչության մարդասիրական առաքելության», «Բժիշկ Լիզա» և «Շտապիր բարության» կազմակերպությունների անունից փոխանցել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

«Յուրաքանչյուր մարդասիրական գործողություն նախապատրաստում է պահանջում: Մարդասիրական գործողության նախօրեին Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին ՝ պարզելու բազմազավակ և ներքին տեղահանվածների ընտանիքների թիվը»,-հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևը:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 150 տոննա մարդասիրական պարագաներ, որոնց մեջ, բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, եղել են նաև բժշկական հաստատությունների մասնագիտական բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշիչ պարագաներ: