ՌԴ-ում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մա...

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: 

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում:

Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ: