ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները վայրէջք կկ...
Politica-ն գրում է․
ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ ԼՂ-ում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Օդանավակայանը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի առաջին տասը օրվա ընթացքում, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:
«Դեկտեմբերի առաջին կիսամյակում Ստեփանակերտում կգործի Հին Խոջալուի օդանավակայանը։ Այստեղ թռիչքներ կիրականացնեն Ан-12 և Ан-26 ռազմական ինքնաթիռները, կօգտագործվի նաև բոլոր տեսակի ուղղաթիռների համար։ Հետագայում Ил-76 ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում:», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Մինչև այս, խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանակներում, ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք էին կատարում Էրեբունի օդանավակայանում, ապա ցամաքային տրանսպորտով ստիպված էին անցնել 300 կիլոմետր։