ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաստատվել է սերտ համագործակց...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը: