Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հե...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Խոսակցություն եղավ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործողությունների և մարդասիրական առաքելության շուրջ: Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: