Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Ղար...
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին», - ասվում է հաղորդագրության մեջ: