Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
 «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը ՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը: