Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են երկու երկրի խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցությունը շարունակելու կարևորությունը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ  շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար: Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: