Պողպատե մանդատ՝ պատերազմի հոտով

Եկեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատը առաջին իսկ «կոփման» ժամանակ, պատերազմի հոտ տարածեց.Ալիևի ռազմատենչ նոր հայատարությունները հնչեցին Փաշինյանի վերընտրությունից անմիջապես հետո: Իսկ դա նշանում է, որ մինչ ՀՀ վարչապետի աթոռը սեփականացրած Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում իր կոմունիկացիոն սադրանքները փոխարինում է այլախոհների դեմ քաղաքական հալածանքներով, արտաքին թշնամին վերստին «պատին է դեմ տալիս» կապիտուլյացիան ստորագրած ու դրանով հպարտացող Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին:

Նիկոլ Փաշինյանը՝ թշնամու դեմ խոնարհված, թշնամու ցանկությունները կյանքի կոչելու բոլոր հայտարարություններով, Ալիևի բերանը կրկին լեզու դրեց: Թշնամի հարևանը նորից բարբաջեց Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, իսկ Հայաստանի ղեկավարի լղոզված ու ճմթած պատասխանից հետո, Ադրբեջանի արտգործնախարարությունը, իրենց ցեղին բնորոշ հատուկ ցինիզմով, հայտարարեց՝  Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան պետության տարածքն է:

Նիկոլ Փաշինյանը, տասը ամիսների ընթացքում, Ադրբեջանի իշխանությունների պատասխանել է գեթ մեկ անգամ, այն էլ, ոչ թե իր խոսքերով, այլ Իգնաթ Մամյանի բանաստեղծությամբ: Նիկոլ Փաշինյանից հնչող որևէ պարզաբանում կամ պատասխան Ալիևին անընկալելի է, քանի դեռ հենց Փաշինյանի պետական դավաճանության արդյունքում, թուրքերը արդեն երկու ամսից ավելի է, ինչ օկուպացրել են Հայաստանի տարածքների մի մասը: Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը ընդամենը դիվերսիոն ներթափանցում է որակում Սև լճի, Սյունիքի, Գեղարքունիքի,Տավուշի տարածքներում ադրբեջանական զորամիավորումների ներխուժումը, մեր գոյությունը մեր հայրենիքում վտանգված է ոչ թե Ալիևի, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության պատճառով:

Մի պատերազմիր 30%- ի համար, որ 70-նն էլ տաս

Երբ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի մայիսի 13-ին հայտարարեց, որ ադրբեջանցիները իբր ճեղքել են Հայաստանի սահմանը եւ հաստատվել Սև լճի տարածքում, պարզ դարձավ, որ մեր երկիրը, Արցախի նման, սկուտեղի վրա մատուցվում է թուրքերին: Ճիշտ է, որակյալ պուպոլիզմով տառապող Փաշինյանը չմոռացավ մի թեթև հիշեցնել, որ «առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը», սակայն, ակնհայտ էր, որ թուրքերին դիմադրող չի եղել հայկական տարածք ներխուժելիս: Իսկ ճեղքել բառը՝ Նիկոլ Փաշինյանի լեզվական դեմամգոգիայի շարքից է, քանզի Փաշինյանի գաղափարական ձեռնասունը՝ Արմեն Գրիգորյանը, հայտարարեց, որ այդ հատվածում սահմանները չէին հասցրել կահավորել:Այս պաշտոնյանների հայատարարությունները կարդացող բանական, ողջախոհ մարդիկ, երկրի անտերությունը գիտակցելով, կարող են ֆիզկական սուիցիդի՝ ինքնասպանության դիմել: ՀՀ իշխանությունների տգիտությունը եւ ազգադավության բացահայտ փաստերը վկայում են՝ Հայաստանը չունի ռազմաքաղաքական ղեկավարություն, ժողովուրդն իր երկրում պաշտպանված չէ, չկա ազգի գոյության ֆիզիկական երաշխիք: Ավելին, պետական դավաճանության մեջ պաշտոնյաների իքնախոստովանությունները՝ «պրիմ» հոդվածով դատվելու ենթակա ազգակործան հանցանքներ են:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ գաղափարական «լակեյը»` Աղազարյան ազգանունով, ադրբեջանական զորքերի դիսլոկացիան Հայաստանի տարածքում որակեց որպես սահմանային միջադեպ: Հիշենք, որ երբ մի քանի օր առաջ ՀԱՊԿ-ն՝ Հայաստանին ուղղված իր հայտարարության մեջ, նշել էր, որ ադրբեջանցիների ներխուժումը մեր երկիր ընդամենը սահմանային միջադեպ է, մենք բոլորս զարմացանք, զայրացանք ու դատապարտեցինք: Այնինչ, ՀԱՊԿ-ն շատ հմուտ օգտագործեց Նիկոլ Փաշինյանի թիմակիցների,նույնն է թե ,հենց Փաշինյանի բնութագրումը:

Սև Լճի երեսուն տոկոսը, իր իսկ խոստովանությամբ, ադրբեջանցիներին նվիրած ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, չգիտես ինչու, Ալիևի այժմյան հայտարարությունները, սկսել է վախով ընդունել: Ինչո՞ւ, ին՞չ է փոխվել: Մեկը, ով թույլ է տվել սեփական երկրում թուրքերի ազատ տեղաշարժը եւ սեփական հողում հայ բնակչության նկատմամբ կտտանքները, գերեվարումներն ու սպանությունները,եվրոպական բարձր չինովնիկի Հայաստան այցի օրը՝ հուլիսի 17-ին, հայատարարում է՝ «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»: Շատ զվարճալի է ստացվում:

Սակայն, ծաղրը շարքային կլիներ, եթե եվրաչինովնիկ Շարլ Միշելը, անտեսելով Փաշինյանի այդ հայատարությունը, հենց Երևանում, հենց Փաշինյանի կողքին կանգնած, կասկածի տակ չդներ Հայաստանի տարածքային ամբողաջականությունը, ասելով. «Կարծում ենք՝ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել»:

Հայաստանի համար միլիարդավոր դոլարների տոպրակը բացած այս պաշտոնյան, փաստացի, ժխտում է Հայաստանի պետական գործող սահմանները եւ վիճարկում թուրքերի տեղակայումը մեր հայրենիքում: Իսկ մենք ծափահարում ու հիանում ենք, որ Եվրոպան մեզ առաջիկայում վերաֆորմատավորելու է:

Պատմական կուրություն է մոռանալ, թե ինչպես 47 տարի առաջ, Թուրքիան օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը՝ միջազգային բոլոր կառույցների, արևելյան եւ արևմտյան եվրոպաների , ամերիկաների աչքի առաջ ու մարսեց:

Հայկական ողբերգական ներկա իրավիճակի ծաղրը նաև այն է, որ, վարչապետի ձայնով խոսացող Տիգրան Ավինյանը, օրեր առաջ իր հարցազրույցում նշեց՝ «մենք պետք է սպասենք այնքան, մինչև որ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից»: Պետական դավաճանության հերթական վկայություն: Եվ սա այն դեպքոմ, որ ցայսօր չգիտենք՝ իրականում քան՞ի թուրք կա մեր տարածքում, որտե՞ղ են տեղակայված:Ըստ լրագրող Նաիրի Հոխիկյանի, թուրքերը ոչ թե 30 տոկոսով, այլ ամբողջույթյամբ են զավթել հայկական Սև լիճը:

Հայասատանի իշխանությունների պետական այս դավաճանությունը շռայլորեն պարգևատրվում է եվրոպաների կողմից: Սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար է ,երևի, Եվրոպան մեզ տրամադրում է նախնական 2.6 միլիարդ դոլար: Այդ «տրանշը» Սև լճի համար չպատերազմելու եւ եվրոչինովնիկ Շարլ Միշելի՝ վիճելի տարածքների մասին հայտարարությունը աչքա ու ականջաթող անելու գի՞նն է : Ի դեպ, այդ հայտարարության տեքստը news. am կայքում տպագրված է այնպես, ինչպես մեջբերեցի վերևում, իսկ lragir. am-ում՝ առանց վիճելի բառի․«Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել»:

Կոմունիկացիոն սաբոտաժը քաղաքական մատնոցախա՞ղ է

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հանրային մոլության փայլուն մատնոցախաղ է վարում, տեսանելի է ամեն անգամ, երբ նա ելույթ է ունենում: Մասնավորապես, 27.09.2020 թվականին՝ պատերազմի առաջին ժամերին, դիմելով հայ ժողովրդին ուղերձով, նա ասաց.« Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ուանկախությունը պաշտպանելու համար»: Պատերազմից տասն ամիս անց՝ 2021 թվականի հուլիսի 15-ին, նա նույն բառերն է կրկնում.«Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ու քանի որ Նիոլ Փաշինյանի հայտարարություններում, ելույթներում հնչող ֆորմալ կայուն մտքերը ծուռ հայելային անդրադարձեր ունեն, ապա պետք է հասկանալ, որ գալիք նոր պատերազմն անխուսափելի է:

Ծանր է գիտակցել, որ հայ ազգը կարող է նորից մարդկային և տարածքային կորսուստներ ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, իր մաշած տեքստով, դա ցավոտ զիջում կորակի:

Երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից վկայաբերվող ինր-որ քարտեզների , զիջումների , խաղաղության մասին, ապա պետք է հասկանալ, որ նա գործում է Ջ. Օրուէլի հայտնի՝ պատերազմը՝ խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն է տրամաբանությամբ:

Փաշինյանն երբեք չգործեց հանուն Հայաստանի հանրապետության եւ չփորձեց հիշատակել 1921 թվականի հուլիսի 5-ը, երբ Արցախը Շուշիով մի գիշերվա մեջ, Նարիմանովի լկտիության արդյունքում, բռնակցվեց սինթետիկ երկիր Ադրբեջանին: Պատմական այդ անարդարության փաստերը, հայկական քարտեզները Փաշինյանի անձնական թշանամիներն են, «անպետք» պատմության վկայությունները:

Դավաճանել ու մնա՞լ

2021 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ կառավության նիստում, Փաշինյանն հիշատակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «կողմերին լավ հայտնի սկզբունքները»: Դրանք են՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ,ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, եւ տարածքային ամբողջականությունը: Ասաց ՝ Հայաստանը պատրաստ է սրան:

Մինչդեռ հիշենք՝ հենց Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքից:Փոխարենը, պատերազմի թեժ օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ,նա շրջանառության մեջ դրեց «անջատում հանուն փրկության» բանաձևը: Անջատում ում՞ից, այս հարցի պատասխանը Փաշինյանը չտվեց:

Հիշեցնենք, որ Արցախը 30 տարի անկախ պետություն է, իր անկախությունն ամրագրել է բազմաթիվ փաստաթղթերով, հանրաքվեով: Այդ ամենին քաջածանոթ է միջազգային հանրությունը: Ընդ որում, Արցախը երբեք չի եղել հետխորհրդային Ադրբեջանի կազմում և , ուրեմն, Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրեր հաղթողի բանակցային դիրքերից, ոչ թե բանակցեր այն, ինչ ուզում է: Նրա հաջորդ պրոադրբեջանական թեզը՝ լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, Արցախը թուրքին նվիրելու լատենտ, քողարկված, բայցև ակնհայտ ազդակ էր: Այսպիսով, նա եղավ Հայաստանի հայախոս այն ղեկավարը, որն անշեղորեն սպասարկեց թշնամու շահերը: Փաշինյանն ասում էր, որ պատրաստ է դիմել ադբերաջանի ժողովրդին, եթե բանակցությունները չտան արդյունք: Ինչո՞ւ չդիմեց:

Չի նշանակում, որ Ալիևի հետ բանակացային ողջ ընթացքը ձեռք էր տալիս անձամբ Փաշինյանին և Ադրբեջանի ժողովրդին:
Չմոռանք նաև, որ պատերազմից մի քանի օր առաջ, Ալիևը բացեց «պանդորայի արկղը»: Նա սկսեց հրապարակայնացնել Նիկոլ Փաշինյանի խնդրանքներն ուղղված իրեն:

Թերևս, դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած պողպատը ճկվող է , գրոշի արժեք չունի: Այդ «պողպատը» հեգնվում է ներսում ու ծաղրվում է դրսում: Իսկ պատերազմի եւ պետականության կորստի «հոտը» տարածվում է: Այդ փաստը չգիտակցող լյումպենին ազգը չկարողացավ հաղթել:
Ուղղակի, երկիրն է ափսոս:

Լիլիթ Աղեկյան