Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինա...

ՌԴ Պետդումայի ընտրություններում քվեների 80 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է։ ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կենտրանական ընտրական հանձնաժողովը։

Ըստ նախնական տվյալների՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է ձայների 49,42 տոկոսը։ Այս տվյալների համաձայն՝ կուսակցությունը խորհրդարանում կունենա ավելի քան 300 մանդատ։

Ռուսասատանի ԿԸՀ-ն նաև հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարել են 5 կուակցություններ։

Նշենք, որ երեկ ՌԴ-ում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։