Պեսկովը՝ Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։

«Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող է հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, հայտնաբերել է ադրբեջանական զինուժը», հայտնել է   Պեսկովը, գրում է INTERFAX.RU-ն:

«Որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է: Ինձ հայտնի չէ՝ արդյոք զեկուցվել է զինվորականների միջոցով (այդ մասին տեղեկատվությունը նախագահ Վլադիմիր Պուտինին.), արդյոք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն», - ասել է նա լրագրողներին:

Պատասխանելով հարցին՝ «Իսկանդերն» օգտագործվե՞լ է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է.

«Հիշո՞ւմ եք «Իսկանդերի» հետ պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»:

Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև՝ Կրեմլը պատկերացում ունի՞ այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել «Իսկանդերի» հրթիռը, որի բեկորների մասին հայտարարել է Բաքուն:

«Ոչ, մենք տեղեկություն չունենք», - ասել է Պեսկովը: