Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքե...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները:

Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար:

Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեյին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ:

Այդ նույն օրը, առավոտյան ՀՀ կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն և ընդունեց կառավարության որոշում՝ խիստ գրաքննություն մտցնելու և ընդդիմության կողմից քաղաքական պայքարն արգելելու մասին: Խիստ զարմանալի էր այս հանգամանքը, քանի որ Նիկոլը չպետք է իմանար այս պատերազմի նպատակը, ծավալը, տևողությունն ու մասշտաբը:

ԲԱՅՑ ՓԱՍՏՈՐԵՆ ԳԻՏԵՐ . . .

Ռազմական դրության պայմաններում Նիկոլն իրեն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար և իր ձեռքը վերցրեց ՀՀ զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ աշխատում էր Հայաստանի հասարակոթյան հետ, քանի որ՝ ի հակառակ մեր կոչերին, ադրբեջանական կայքերը Հայաստանում չարգելափակվեցին:

Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից, իսկ ադրբեջանին տրվեց գործելու ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ:

Ազգային ընդդիմությունը չեզոքացված էր, արծրունն ու շուշանը ակտիվ էին, «հաղթելու ենք» կեղծիքը հասցվել էր քարոզչական պիկին:

Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկանց սպանելու համար:

Հ.Գ. Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է . . .»: