«Փաստ». Ընդունելության քննություններն ընդհանր...

«Փաստ» թերթը գրում է. «Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբեւեռ կարծիքներ են հայտնում:

Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից:

Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռեւս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը:

Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, եւ փոքր չէ հավանականությունը, որ մինչեւ տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում