«Փաստ». Ո՞ր հայտնի գործարարներին է մերժել Էդմ...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես բոլոր քաղաքական ուժերի մեծ մասի պարագայում է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս նախընտրական եռուզեռի մեջ է՝ հանդիպումներ են ունենում, ցուցակներ ճշտում:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների ու հանրությանը ոչ անհայտ անձանց՝ հարուցելով գործընկերներից ոմանց զարմանքը:

Մարուքյանը, սակայն, հանգստացրել է գործընկերներին՝ ասելով, թե վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ ԼՀԿ-ն ապագա խորհրդարանի անցողիկ ուժերից է, եւ ինքը չի ցանկանում իր հավատարիմ զինակիցների ու կուսակցության «հին գվարդիայի» հաշվին կասկածելի դեմքեր տանել խորհրդարան:

«Փաստի» տեղեկություններով, որպես ընդհանուր առմամբ լոյալ եւ քաղաքակիրթ ուժի, ԼՀԿ ցուցակում հայտնվելու ցանկություն է հայտնել մասնավորաբար հանրությանը հայտնի երկու գործարար: Մեր աղբյուրը, սակայն, այս պահին զերծ մնաց անուններ հրապարակելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում