«Փաստ»․ Սե­փա­կան մեղ­քե­րը այ­լոց վրա գցե­լո...

«Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլյացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում: Ի դեպ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նույն բառապաշարով ու ոճով այդ տեքստերը գրում է հենց Փաշինյանը ու թռուցիկի պես բաժանում տարբեր թիմակիցների, որ վերջիններս դնեն իրենց ՖԲ էջերում: Ճիշտ այնպես, ինչպես աշխատեցնում են ֆեյքերի բրգաձև համակարգը:

Այդ կասկածներն ավելի են խորանում, երբ նման հարձակումներից հետո Փաշինյանն ինքն է սկսում «ծավալվել»: Երեկ էլ այդպես էր. նախորդ օրվա սոցցանցային «թռուցիկներից» հետո Փաշինյանն ինքը անվտանգության խորհրդի նիստում սկսեց մեղադրանքներ հնչեցնել ընդդիմության հասցեին՝ նույնիսկ այն աստիճան իջնելով, որ նրանց մեղադրեց «պրոադրբեջանական գործունեության» մեջ: Պատճա՞ռը: Ընդդիմությունը բարձրաձայնել էր այն վտանգների ու «խորշերի» մասին, որոնց մասին հետևողականորեն փոձում է լռել իշխանությունը, հանրությունից շարունակաբար թաքցնել ճշմարտությունը՝ 44-օրյա «հաղթելու ենք»-ի ու «Շուշիի համար մարտերը շարունակվում են»-ի ոճով:

Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանություններն անընդհատ թշնամիներ են փնտրում ներսում, այլ ոչ թե ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի: Իրականում ամենօրյա շարունակական ձախողումների ու փորձանքների համար Փաշինյանը շարունակում է այլ մեղավորներ փնտրել՝ հարցադրում անողներից, իշխանության կեղծիքները բացահայտողներից մինչև ապաշնորհության մասին (նվազագույնը) փաստեր ներկայացնողները: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ չի կարող որևէ ընդդիմադիր մեղավոր լինել, որ երկրի սահմանները դարձել են «проходной двор», բայց սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակում է: Հանրության մի հատվածի վրա դա ազդում է: Առայժմ ազդում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։