Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը...

Mediaport տելեգրամյան հայտնել է, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր  է ստորագրել ռուսական կողմի հետ՝  Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին

Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:

Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող  երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է  Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը:

Mediaport-ը  փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից սակայն՝ ապարդյուն: Խնդրում ենք ԶԼՄ-ներին հարցում ուղարկել ՊՆ պահանջելով հրապարակել Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ ներկայացուցչի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթի բովանդակությունը:

Աղբյուր՝ Mediaport