Փաշինյանը պետք է «բազարի» համար պատասխան տա....

«Կոմսոմոլսակայա պրավդայի» ռազմական մեկնաբան, պաշտոնաթող գեներալ Վիկտոր Բարանեցը դիմել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի ստեղծող ռուս անվանի գիտնական, 37 տարվա ռազմական կոնստրուկտոր Վլադիմիր Կովալեւին, խնդրելով պարզաբանել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, կապված «Իսկանդեր» համակարգերի ոչ պիտանի լինելու հետ։

«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ համակարգերը անպիտան են, պետք է նաեւ «բազարի» համար պատասխան տա։ Նման լուրջ մեղադրանք ներկայացնելը զենքի հանդեպ եւ հանրային կերպով ասելը, որ հարցի էությանը չի տիրապետում, պատիվ չի բերում վարչապետին։ Նրա խոսքերը 80-ականների զենքի մասին, վկայում է այն մասին, որ Փաշինյանը տգետ դիլետանտ է»,- հայտարարել է Կովալեւը, հավելելով, որ նույնիսկ ռուսական բանակը «Իսկանդերով» զինման պրոցեսն ավարտել է 2019 թվականին։ Նա նաեւ ասել է, որ բազմիցս է ներկա եղել փորձարկումներին եւ ոչ մի անգամ այն խնդիր չի հարուցել եւ չի եղել դեպք, որ արկը չպայթի։