Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջան...

Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև, եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն՝ միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:

«Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума - море рядом: Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք: Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով: Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ», - գրել է Աշոտյանը: