Փաշինյանը անձնազոհաբար փորձում է փրկել թուրքա...

ՀԲՃ-ի անցկացրած լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ «Լիդիան»-ն ունի Թուրքիայի եւ թուրքական կապիտալի հետ կապված բաժնետերեր, որոնք այժմ են ի հայ եկել, երբ միջազգային «Լիդիանի» սնանկության գործընթացն է ասպարեզում եւ երեւան են գալիս պարտատերերը։

Հաշվի առնելով, որ Հայաստանում մամուլում եւ հասարկական քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, գործող կառավարությունը նույնիսկ պատրաստ է փոխվարչապետ փոխել, հանուն Ամուլսարի շահագործման, կարելի է ֆիքսել, որ Փաշինյանը իր թիմի հետ լծվել է թուրքական կապիտալի պաշտպանությանը։

Նշենք, որ Ամուլսարի շահագործման հարցը ակտիվացավ հատկապես, երբ այս հետաքննությունը հրապարակվեց, եւ պարզ դարձավ, թե ինչպես է թուրքական կապիտալը փորձում տնտեսական սողացող էքսպանցիա իրականացնել Հայաստանում։ Այստեղ առաջանում է բավական հետաքրքիր մի հարց․ «Լիդիան Արմենիան» չի կարող դիմել միջաազգային արբիտրաժ։ Սա նշանակում է, որ Ամուլսարի չշահագործման դեպքում էլ Հայաստան պետությունը վնաս չի կարող կրել։

Հարց է առաջանում, իսկ ինչ շահագրգռվածություն ունի Փաշինյանը, որ այդպես անձնազոհաբար փորձում է փրկել թուրքական կապիտալը, այն դեպքում, երբ Թուրքիան ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի դեմ, նույնիսկ Ադրբեջանին օգտագործելով իր պանթյուրքական նպատակների իրականացման համար։

Մենք արդեն գրել էինք, որ Հայաստանում բաժնետիրական կամ ֆոնդային բորսա զարգացնելու Փաշինյանի ծրագիրը չափազանց վտանգավոր է թուրքական կամ թուրք-ադրբեջանական սողացող տնտեսական էքսպանցիայի թիրախում հայտնվելու վտանգով պայմանավորված։ Արդյոք հիմքեր չի ստեղծվում այդ կապիտալը բերել նաեւ տնտեսության այլ ճյուղեր եւս, եւ Հայաստանի տնտեսությունը դարձնել Վրաստանի տնտեսության նման՝ գերի թուրք-ադրբեջանական կապիտալի ձեռքին (հասկանալի է Ամերիկայի հովանու ներքո դա չի զգում Թբիլիսին քաղաքական առումով, սակայն Հայաստանում վիճակը լրիվ այլ կլինի)։