Փաշինյանն իր պատգամավորներին չասեմ «քսի է տալ...

«Իմ քայլը» խմբակցության անդամները մոռացել են՝ ինչի համար են հավաքվել, շեղվել են օրակարգից. Այս պահին օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացումն է, իրենք շեղվել են, ինչ ասես հարցնում են: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Լավա չեն հարցնում՝ ինչ են հուշում աստղերը, ասենք երբ է կնքվել քո հորքուրի մարդը: Իմ դիտողությունն այն էր, որ մի շեղվեք օրակարգիցԵթե մենք խոսում ենք անկախ դատարանի մասին, ուրեմն ընդհանրապես  գործող օրենքի համաձայն ԲԴԽ ԱԺ-ինհաշվետվություն ներկայացնելու խնդիր չունի, պարտականություն չունի: Սա դասական օրինակ է արդարադատությանը միջամտելու: Սահմանադրության համաձայն արդարադատությանը որեւէ ձեւով միջամտելն արգելվում է:

Այստեղ պատգամավորներ կան, որ եթե իրենց վկայականը կորցնեն, 3 օրից չեն հիշի ինչ են աշխատում: Հիմա իրենց թույլ են տալիս ԲԴԽ նախագահին տալ մասնագիտական հարցեր:

Սրանով իրենք միջամտում են արդարադատությանը: Ի՞նչ է նշանակում հարցնել՝ Վանեցյանի գործով ինչի սենց եղավ, էնինչի գործով ինչի նենց եղավ»,-ասաց Պետրոսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենի մեխն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դժգոհություն է հայտնել դատական ԲԴԽ-ից. «Դրա համար սրանք ոգեւորվել են: Տո դուք սովորական պայմաններում կարող եք ԲԴԽ մտնել կամ որեւէ դատավորի մոտ փորձեք ընդունելության մտնե՞լ: Սենց չի կարելի: Կամ ի՞նչ է նշանակում պատգամավորը ԲԴԽ նախագահին ասում է՝ դուք ձեր տնային աշխատանքը լավ եք կատարել: Այ տղա, էսի դպրոց չի:

Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի ցինիզմն ուր է հասնում: Մի դեպքում խոսում է դատական համակարգի անկախությունն ավելացնելու մասին, մյուս դեպքում իր պատգամավորներին չեմ ուզում կոպիտ ասել «քսի է տալիս», բայց լարում է, ասում է՝ ոնց  ուզում եք վարկաբեկեք դատարանին: Ես միտում եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ լիակատար ազդեցություն չունի դատական համակարգի վրա, ուզում է՝ այդտեղ էլ բացթողումը լրացնել: Որ ինչ ուզի անի: Որ ասի՝ ուզում եմ դրախտի պուտյովկա, դատարանը վճիռ կայացնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրել դրախտի պուտյովկա»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը: