Փաշինյանի որոշմամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել, համաձայն որի կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով կպարգևատրվեն մի շարք բուժհիմնարկների ներկայացուցիչներ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի
դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

Մհեր ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ - «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն
Վարդան ԱՎԱԳՅԱՆԻՆ - «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գևորգ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ - «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Հովիկ ԲԱԼՅԱՆԻՆ - «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար
Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ - «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Կարեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ - «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Նունե ԷՎԻՆՅԱՆԻՆ - «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Աստղիկ ԲԵՅԲՈՒՏՅԱՆԻՆ - «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Արեն ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻՆ - Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն
Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Ռուբեն ԲԱԲԱԿԵԽՅԱՆԻՆ - Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն
Միքայել ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ - «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանի բաժնի ղեկավար
Վարդուհի ՍԻՍԱԿՅԱՆԻՆ - «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Անդրանիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն
Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ - «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ - «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Լենա ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Շավարշ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արտյոմ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լուսինե ՔՈՉԱՐՅԱՆԻՆ - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ - Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար»: