Փաշինյանի «քավորությա՞մբ» է Երեւանում հակառու...

Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն այսօր քաղաքական ակցիա են իրականացրել, պահանջելով, որպեսզի Ղարաբաղյան հարցի կարգավորումը վերադարձվի ԵԱՀԿ ՄԽ բանակցային սեղանի շրջանակ։ Ակցիայի ժամանակ էլ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ «Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի թշնամին է։ Այդպես է ստացվել, ես դա չեմ վերլուծի։ Եվ երբ դու Ռուսաստանից կառչած ես մնում, դու դառնում ես քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը»։

Թե ինչու հենց հիմա նման հակառուսական տրամադրություններ պարունակող ակցիա է իրականացվում Երեւանում, առնվազն անհասկանալի է, կամ նույնիսկ տարակուսելի։ Սակայն, նաեւ պարզ է, որ այդ ակցիան չէր կարող անցկացվել առանց իշխանությունների, եւ գուցե նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական թույլտվության։ Ստացվում է, նախապես իմանալով օրինակ, թե Հայրիկյանը ինչ է ասելու, նա թույլ է տվել դա։

Այսինքն թե՝ նրա «քավորությամբ» է հակառուսականությամբ «բուրող» ակցիա իրականացնում «հայտնի խմբակը» եւ հանդես գալիս հայտարարությամբ, որը չափազանց վիճահարույց է եւ քննադատությանը չդիմացող։ «Հայտնի խմբակին» այսպես ասած՝ «ոգեւորել» է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հանդեպ Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական եւ ոչ էթիկական վերաբերմունքը եւ նրանք դրա մեջ ինչ որ բան են տեսել, որը նրանց հիմք է տվել մի ողջ տեսություն կառուցել այն հիմքով, որ հակամարտության կարգավորումը արդեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակից դուրս է։

Մինչդեռ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի «օրհնությունը ստացած» Մինսկի խմբի իրավազորությունից, որը նախագահում են ՄԱԿ ԱԽ-ում մշտական ձայնի եւ «վետո»-ի իրավունք ունեցող հինգ երկրներից երեքը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ ոք դուրս չի բերել։ Ավելին, Ռուսաստանն ինքը բազմիցս է հայտարարել բարձր մակարդակով, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է հուզվել «հայտնի խմբակը» եւ ում շահերի սպասարկմանն է այս ակցիան, որի հետեւից բավական լավ երեւում են Փաշինյանի բավական երկար ականջները։