Փաշինյանի՞ պատվերով են ապտակել Ավինյանին․ ապտ...

Իշխանական ճամբարում խմորումները շարունակվում են։ Ինչպես արդեն նշել էինք, լարված են վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Ավինյանը մինչ հրաժարականը փորձում է քաղաքական, տնտեսաական և մեդիա թիմեր ձևավորել, որոնք պետք է իր քաղաքական պլանների հարթակը հանդիսանան։

Մեր հրապարակումից օրեր անց «Փաստ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո:

Եվ ահա այս տեղեկությունների ֆոնին օրերս հետաքրքրական միջադեպ է տեղի ունենում կառավարության դիմաց։ «Թերթ․ամ»-ի տեղեկություններով օրերս կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել ու փորձել հարձակվել նրա վրա։

Այսօր արդեն «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ քաղաքացին ապտակել է պարետ Տիգրան Ավինյանին։ Թերթը գրել է, որ քաղաքացին ապտակելով Ավինյանին փորձել է նրան իր տեղը ցույց տալ և հասկացնել, որ իր հնարավորություններից մեծ հավակնություններ ունի։

Հետաքրքիր է, որ փոխվարչապետ Ավինյանին ապտակած քաղաքացու մասին իրավապահները որևէ տեղեկատվություն չհանրայնացրեցին։ Ավելին, հայտնի դարձավ, որ նրան տարել են հեգոբուժարան, բայց քանի որ հոգեկան խնդիրներ չի ունեցել բաց են թողել։  

Իրավապահների լռությունը կասկածելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ օրերս ձերբակալել, իսկ հետո դատարանի որոշմամբ կալանավորել էին մի քաղաքացու, ով, ըստ պաշտոնական տեղեկատվության, «սպառնացել էր հեծանիվով վրաերթի ենթարկել» պատգամավորին։ Իրավապահներն այս փոքր միջադեպից մեծ պատմություն սարքեցին։

Ստացվում է պատգամավորին սպառնալ չի կարելի, իսկ երկրի փոխվարչապետին կարելի է ապտակել և անպատիժ մնալ։ 

Այս ամենը հանրագումարի բերելով կարող ենք ենթադրել, որ քաղաքացին Ավինյանին ապտակել է վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ կամ գիտությամբ։ Եվ ինչպես իշխանության ներկայացուցիչներից մեկն էր պնդում՝ «ապտակը տեղեկատվության փոխանցման միջոց է»։ Նպատակը եղել է Ավինյանին ցույց տալ, որ իր քաղաքական պլանները մերժելի են հանրության համար։ Եվ եթե քայլ անի, ապա ամեն քայլափոխի իրեն կարող են ապտակել Փաշինյանի աջակիցները, որոնք այս պահին մեծամասնություն են կազմում։