Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձ...

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40–ի սահմաններում Արմավիրի  մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան Քարի լիճ  տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի  մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ:

Նյութն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրում։