Նոր ռեպրեսիաների հիմքում ընկած է լինելու ոչ մ...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը (Institute for Ecomonics and Peace) այսօր հրապարակել է Գլբոալ խաղաղության 2020 թվականի զեկույցը (GLOBAL PEACE INDEX 2020):

Ըստ այդ զեկույցի, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղասիրության լավագույն առաջընթացը գրանցած առաջին երկու երկրներն են աշխարհում: Իհարկե, խաղաղությունը շատ երանելի հանրային բարիք է, հատկապես՝ մեր տարածաշրջանի համար: Սակայն առավել հանգամանալից ծանոթանալով զեկույցին, ի հայտ են գալիս մի շարք հետաքրքիր մանրամասներ, որոնք չեն վրիպել իմ ուշադրությունից:

Մասնավորապես, հասկանալի է, որ սահմանային միջադեպերի քանակը որոշակի նավազում է արձանագրել, սակայն զեկույցի հեղինակները հաշվի չեն առել ադրբեջանական ղեկավարության վերջին մեկ տարվա ընթացքում կանոնավոր դարձած ռազմատենչ և սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ համեմատական անդորրը թույլ է տվել Ադրբեջանին կտրուկ ամրացենլ իր առաջնագիծը՝ իրականացնելով ինժեներա-շինարարական աշխատանքների մեծ ծավալ:

Սակայն ամենահետքրքիրը դեռ առջևում է: Զեկույցի հեղինակները հատուկ ընգծում են, ուշադրություն, որ 2018 թվականին տեղի ունեցած “թավշյա հեղափոխությունը” Ադրբեջանի հետ հարաբերությունների շոշափելի լավացմանը նպաստող կարևորագույն գործոններից է եղել (The success of the operational ceasefire in 2017-2019 and the so-called ‘velvet revolution’ in Armenia in 2018 has significantly improved relationships between the two countries):

Շատ տրամաբանական եզրահանգում է: Իրոք, Նիկոլ Փաշինյանն երկրի ներսում իր քաղաքական մրցակիցներին ատում է, իսկ Ալիևին՝ հարգում, ինչը չի վրիպել նաև զեկույցի հեղինակների աչքից: Բայց նորից կրկնեմ. Նիկոլի այդ սերը Ալիևի հանդեպ միակողմանի է, այդ դեպքում, ինչո՞ւ են զեկույցի հեղինակները նաև Ադրբեջանին դիտարկել որպես խաղաղասիրության չեմպիոն:

Պատասխանն ակնհայտ է: Միջազգային հստակ շրջանակներ, ինչպես կասեին Մինսկի խմբի համանախագահները, բնակչություններին խաղաղության են նախապատրաստում: Սակայն ո՞րոնք են այդ խաղաղության պայմաններն ու գինը, Փաշինյանը համառորեն թաքցնում է հայ ժողովրդից:

Ուստի կրկին պետք է արձանագրեմ, որ քաղաքական մրցակիցների դեմ նոր ռեպրեսիաների հիմքում ընկած է լինելու ոչ միայն համաճարակային ճգնաժամը, այլև Արցախյան հիմնախնդիրը: