Նոր մանրամասներ՝ ոսկու հանքախորշում դիեր հայտ...

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի «Մեղրաձոր-Գոլդ» ԱՊԸ-ին պատկանող հանքախորշում երեք դիեր հայտնաբերելու վերաբերյալ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։

Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ Իրավապահները ԱԻՆ փկրարաների հետ միասին նշված հանքախորշից դուրս են բերել մահացածներին։

Դատաբժիշկը, զննելով դիերը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես հանքափորներ։