Նիկոլը որևէ ցանկություն, կարողություն չունի զ...

Գնալով ավելի շատ եք համոզվելու, որ Նիկոլը որևէ ցանկություն, կարողություն չունի զբաղվելու երկրի հարցերով: Անգամ պատրաստ չէ ժամանակ հատկացնել երկրի խնդիրները լսելու համար: Դա է պատճառը, որ Նիկոլի 0-ական կետը տեղից չի շարժվում:Սխալների մատնանշումից մինչև այդ սխալներն ուղղելու և իրավիճակը շտկելու համար իրատեսական քայլերի առաջարկներ:

Բայց, այդ ամենն ապարդյուն է: Մի թե՞ սա չէ լավագույն ապացույցն այն բանի, որ Նիկոլին ոչ թե խանգարում են, Նիկոլը ոչ թե իր հետ աշխատողներ ու խորհուրդ տվողներ չունի, այլ հենց ինքն է կանգնած պետականության ավերածությունների գլխին:

Հանրապետության նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչև երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ:

Նախագահ Սարգսյանի հանձնարարականներով կառավարություն են ուղարկվում ճգնաժամային կառավարման և դրա հաղթահարման գիտատեսական հետազոտություններ, վերլուծություններ ու առաջարկություների փաթեթներ: Դրանք արվել են ո՛չ հրապարակային, ո՛չ ցուցադրական: Դրանք պետության բարօրության համար աշխատանքային ձևաչափով ներկայացված մասնագիտական օժանդակություններ էին:

Թվում էր, թե դրանք ուղղակի պիտի քննարկվեին և օգտագործվեին ի նպաստ պետության կառավարման և ճգնաժամերի կանխման ու հետևանքների վերացման:

Բայց, իրականությունը լրիվ այլ է: Նիկոլին չի հետաքրքրում ո՛չ նախագահ Քոչարյանի կառավարման գրանցած հաջողություները, ո՛չ նախագահ Սարգսյանի կառավարման գրանցած հաջողությունները մի պարզ պատճառով: Նրան ուղղակի չի հետաքրքրում Հայաստանի հաջողությունը:

Եվ ամեն անգամ, երբ մտքներովդ կանցկացնենք մնալ Նիկոլի հերթական մանիպուլյացիայի տակ, հիշե՛ք սրա մասին:

Հ.Գ. Նիկոլը չբարձրացավ երկրի ղեկավարի մակարդակին, բայց ցանկանում է բոլորին իջեցնել իր կեղծ ու անկեցվածք մակարդակին:

Հ.Գ. Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում: Ապարդյուն…

Գրում է «Առաջինը Հայաստան» նախաձեռնության անդամ Աննա Մկրտչյանը