Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բ...

ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:

 
Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարեւորագույն դերը տարածաշրջանային եւ համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ եւ գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը եւ կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: