Նիկոլ Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը: Խաղին ներկա է նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով խաղից առաջ հանդիպում է ունցել ՀՀ վարչապետ հետ:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել խաղադաշտից, որին կից գրել է.

«Հայաստան-Իտալիա՝ 1-0, Ալեքսանդր Կարապետյան»: