Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներին պախարակող...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներին թիրախավորելու  նոր մեթոդներ է փորձարկում։ Մի քանի օր է ինչ իր մտերիմ, ֆեյսբուքում հայտնի Դավ Ռուպռի հետ բլոգային հաղորդում է պատրաստում։ Փաշինյանն իհարկե կադրում չի երևում, բայց հրապարակվող տեսանյութերի միտքը իրենն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը սցենարների հեղինակն է։

Տեսանյութերից մեկում Դավ Ռուպռը (իրական ազգանունը հնարավոր չեղավ պարզել) անդրադարձ է կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերվող մի պատմության, որը ավելի քան 40 տարի առաջ է տեղի ունեցել։ Ի դեպ Փաշինյանը իր ստեղծած բլոգի նշված հաղորդման սցենարը այսօր գրառման տեսքով տեղադրել էր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նշված քարոչական բլոգի  տեսանյութերի տարածման համար գործի է դրվում իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի ամբողջ ներուժը։ Հենց սա է պատճառը, որ Ծառուկյանին պախարակող քարոզչական տեսանյութը ֆեյսբուքում կիսվել են ավելի քան 5300 օգտատեր, որոնց մեծ մասը ֆեյքեր են։