Նախարարան առաջարկում է գնաճից խուճապի չմատնվե...

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել։

«Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,– ասել է նա։

Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ ավելացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։