Նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապ...

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից», - ասված է հրամանագրի տեքստի մեջ: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար: