Նախագահը պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում բանա...

ՀՀ նախագահը պետք է հետեւողական լինի, հետ քայլ չանի եւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հարցով դիմի ՍԴ, հակառակ դեպքում թե բանակը, թե ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, ոչ միայն նախագահի, այլ բոլորի գործունեությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Կսահմանափակի նրանց գործունեությունը, որովհետեւ նրանց գործունեությունը հակապետական եւ հակաազգային կլինեն: Սա սկզբունքային հարց է, ժողովուրդը ոտքի է կանգնել իր զինված ուժերի հետ միասին եւ պետականությունն է պաշտպանում: Սա միայն Օնիկ գասպարյանի հարցը չէ, սա մեր ողջ բանակի, բարձրագույն հրամանատարական կազմից մինչեւ վերջին զինվորի տված երդումը պահելու հարց է:

Երկրորդ, զուտ իրավական առումով ՀՀ նախագահը չի կարող անգործություն դրսեւորել առանց հիմնավորման: Օրենքը սահմանում է՝ կամ ստորագրում ես, կամ դիմում ես ՍԴ, երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է»,-ասաց նա: