Մուրադովի ապտակը Փաշինյանին և Ավինյանին

Երեկ հանրային մեծ դժգոհություն առաջացրեց Բաքվից խոստացված գերիների չվերադառնալու հանգամանքը։ Գերիների վերադարձի մասին տեղեկությունը իշխանական ԶԼՄ-ների հետ զրույցում փոխանցել էին վարչապետի և փոխվարչապետի խոսնակները՝ Մանե Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը։

Լուրը արագորեն տարածել էին Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող freenews.am-ը, araratnews.am-ը, պրոիշխանական «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ը, Սորոսի ֆոնդից և արևմտյան փողերով ֆինանսավորվող պրոիշխանական factor.am-ը և azatutyun.am-ը։ 

Ըստ էության պաշտոնական շրջանակները և իշխանական ամբողջ մեդիան լծվել էր հանրային սպասում առաջացնելու գործին։ ժամեր անց հայտարարվեց, որ գերիներ չեն վարադարձվել և Բաքվից ինքնաթիռը ժամանալ է դատարկ։

Այսօր, արդեն, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովը Հայաստանի իշխանությունների հայտարարությունները անվանեց պրովոկացիա․ «Սուտ էր և պրովոկացիա։ Նրանք մոլորության մեջ են դնում հանրությանը։ Չի եղել նման պայմանավորվածություն»,- հայտարարել էր գեներալ Մուրադովը պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի այն հարցին, թե ինչու՞ էին հայ պաշտոնյաները հայտարարում գերիների վերադարձի մասին, իսկ նրանք չվերադարձան։

Մուրադովի հայտարարությունը ապտակ էր Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Նրանց խոսնակները գերիների մասին խոսելով վստահաբար ինքնագործունեությամբ չեն զբաղվել, խոսնակները հանրությանը փոխանցում են իրենց ղեկավարների մտքերը ու բնական է, որ Մուրադովի պատասխանը վերաբերվում էր, ոչ թե խոսնակներին, այլ հենց նրանց ղեկավարներին։

Մնում է հասկանալ, թե Փաշինյանն ու Ավինյանը ինչու՞ են սկսել այս ավանտյուրան, արդյո՞ք դրա հետևում աշխարհաքաղաքական խաղ չկա և նպատակն առնվանզ գերիների ծնողների շրջանում հակառուսական տրամադրություններ ստեղծելը չի եղել։ 

Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին իշխանության կազմակերպած աղմուկի ապացույցները՝ ստորև.