ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի...

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին  նաև ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել  մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության  փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը և այլ հարցերի: 

Առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է  նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով