Մոսկվան եւ Պեկինը նոր միջուկային նախագիծ են գ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցեն նոր միջուկային օբյեկտի շինարարության մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինը։ Ըստ հաղորդման, միջոցառումը տեղի կունենա վաղը՝ օնլայն ռեժիմով։ Նոր օբյեկտը կկառուցվի ռուս-չինական էներգետիկական համագործակցության շրջանակներում։ Այլ մանրամասներ չինական ԱԳ նախարարության խոսնակը չի հայտնել։