Միայն սեպտեմբերին Ադրբեջանի՝ Թուրքիայից գնած...

Թուրքական Yeni Mesaj կայքը ներկայացրել է Ադրբեջանին վաճառված զենքերի որոշ մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ միայն սեպտեմբերին Ադրբեջանի՝ Թուրքիայից գնած զենքը կազմել է տարվա գնումների մոտ  65 տոկոսը։  2020–ի 9 ամսվա ընթացքում պաշտոնապես Ադրբեջան է արտահանվել 123 միլիոնի զենք։ Այդ թվից 77 մլն–ը միայն սեպտեմբերին։

Նշվում է, որ օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Թուրքիան մեծ քանակությամբ հարվածային ԱԹՍ–ներ է (Bayraktar TB2) վաճառել Ադրբեջանին։

Ադրբեջանը նախատեսում է նաեւ Թուրքիայից գնել ATAK ուղղաթիռներ ու ALTAY տանկեր։