Մենք ինչո՞վ ենք մեղավոր. Ավետիք Իշխանյանի գրա...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ

Կարդացի Գեղարքունիքում տեղի ունեցած ադրբեջանա-հայկական նոր, ավելի ճիշտ՝ հերթական միջադեպի մասին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։ Ունենք երեք վիրավոր։ Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ․

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իսկապես փայլուն է ասված։ Այս նույն տրամաբանությամբ շարունակենք․

-1915թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա։

-1918թ․ Կարսի, Էրզրումի անկումն ու հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

-1920թ․ Կարսի, Ալեքսանդրապոլի անկումների և հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

-2020թ․ պատերազմը, Արցախի նվաճման, քաղաքացիական անձանց սպանությունների և հայ զինվորների գերեվարումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

․․․․ԵՎ այսպես շարունակ․․․»։