Մեկ օրվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամը ավել...

Մեկ օրվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամը ավելի քան 40 000 դոլար է հավաքել Լիբանանին օգնելու համար: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այս մասին ասաց ողբերգական դեպքի առցանց քննարկման ժամանակ:

Ըստ նրա` լիբանանյան համայնքին օգնությունը տրամադրվում է միշտ. անցած տարվա վերջին եւ այդս տարվա առաջին կիսամյակում կրթական համակարգին ընդհանուր ավելի քան 200. 000 դոլար է տրամադրվել:

Նախօրեին հիմնադրամը դրամահավաք էր նախաձեռնել` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին օգնելու համար: Ցանկացողները կարող են փոխանցում կատարել` հատուկ հաշիվների կամ առցանց ՝տարբերակի միջոցով հիմնադրամի կայքում: Մեկ օրում մոտ 200 մարդ է փոխանցում  կատարել կայքում: Մեկ օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 40 հազար դոլար: «Հուսով եմ, որ տեմպերը կշարունակվեն: Դրամահավաքն իրականացվում է երկու ուղղությամբ` շտապ եւ երկարաժամկետ օգնության տրամադրման համար` հաշվի առնելով հայրենադարձողների ակնկալվող հոսքը Լիբանանից»,- նշել է հիմնադրամի տնօրենը: